ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մեկնել է Բաղդադ՝ ամերիկյան զորքերի ժամանակավոր տեղակայման հարցը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նախօրեին Իրաքի կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ ըստ որի ամերիկյան զորքերը թույլտվություն են ստացել հատելու Իրաքի հյուսիսում քրդական սահմանը, սակայն ամերիկյան զորքն Իրաքում չի մնալու, այդ հարցը չի քննարկվել։
ԱՄՆ պաշտպանության նախարարն ակնկալում է այցի շրջանակներում հադիպել Իրաքի իր գործընկերոջ և վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ՝ ամերիկյան զորքերի տեղակայման հարցը քննարկելու համար։
Հիշեցնեն, որ հոկտեմբերի 20–21-ին Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերը հատել են Իրաքի սահմանը՝ դեպի քրդական Դոհուկի շրջան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







