ԱՄՆ-ին և Թուրքիային հաջողվել է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել: Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը:
Համաձայն ամերիկյան առաջնորդի՝ ռազմական գործողությունները դադարեցվել են, ավելին՝ քրդերն անվտանգության մեջ են, ընդ որում վերջինների հետ իրենք աշխատել են շատ լավ, իսկ «Իսլամական պետության» ավելի վաղ գերեվարված մարտիկները գտնվում են հսկողության տակ:
ԱՄՆ Նախագահը նաև հավելել է, որ պատրաստվում է Սպիտակ Տանը հանդես գալ հայտարարությամբ թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







