1881թ. հոկտեմբերի 25-ին Իսպանիայի Անդալուզիա շրջանում ծնվել է հայտնի նկարիչ, գծանկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոն: Չնայած իսպանական ծագմանը` կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայում:
Պիկասոն 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկն է: Սկսել է ստեղծագործել վաղ հասակից: Դեռևս 14 տարեկան հասակում նա նկարում է իր հորաքույր Պեպայի դիմանկարը` մի կայտառ և թատերական դիմանկար, որը Ժուան-Էդուարդո Կիրլոտը անվանում է «անկասկած Իսպանիայի նկարչության պատմության ամենամեծերից մեկը»: Աչքի ընկնող գործերից են «Չափավոր հոգեհացը» փորագրությունը, Կելեստինայի դիմանկարը և փայլուն մտքի այլ դրսևորումներ:
Պիկասոյի վերջին աշխատանքերը ոճերի խառնուրդներ են։ 1968-1971 թթ. նա ստեղծել է բազմաթիվ նկարներ և պղնձե տախտակի վրա հարյուրավոր փորագրություններ։
Հայտնի նկարիչը մահացել է 1973թ. Ֆրանսիայում:
Պիկասոն իր երկարատև կյանքի ընթացքում թողել է հարուստ ստեղծագործական ժառանգություն` ավելի քան 50.000 աշխատանք՝ 1.885 նկար, 1.228 քանդակ, 2.880 կերամիկա, մոտ 12.000 գծանկար, հազարավոր կրկնօրինակումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







