Ամեն տարի հոկտեմբերի 25-ը բասկերը նշում են որպես իրենց երկրի օր: Այդ օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1979թ. հենց այդ օրը ամրագրվեց շրջանի ինքնավար կարգավիճակը: Ներկայումս այս շրջանը պայքարում է Իսպանիայից անկախանալու համար:
Բասկերի Երկիրը (իսպ.՝ País Vasco) ինքնավար շրջան է Իսպանիայի Թագավորության հյուսիսում, որի վարչական կենտրոնը Վիկտորիա քաղաքն է։ Այն տարածվում է մինչև Ֆրանիսայի հարավարևմտյան մասը։
Հետաքրքրական է այն, որ 2014 թ. սեպտեմբերի 12-ին Բասկերի Երկրի խորհրդարանն ընդունել է բանաձև Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է։ Բասկերի խորհրդարանը դատապարտել է նաև Հայոց ցեղասպանությունը և այն ճանաչելու կոչ արել Թուրքիային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







