Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ից պահանջել է լքել Դեր Զորի նավթահորերի հարակից տարածքները

Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից պահանջել է լքել Դեր Զորի նավթահորերի հարակից տարածքները։ Այս մասին «Известия»-ի փոխանցմամբ հայտնել է Սիրիայի խորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Ամար ալ-Ասադը։

Ալ-Ասադը նշել է, որ ռազմական օպերացիայի միջոցով նավթային բոլոր դաշտերն առաջիկայում կվերադարձվեն սիրիական պետության հսկողության տակ։

Սիրիացի պաշտոնյան նշել է, որ Սիրիայի կառավարական բանակն ու այլ խաղացողներ, որոնք Սիրիայում են Դամասկոսի համաձայնությամբ, տարածաշրջանում Սիրիայի իշխանությունն ու կայունությունը կապահովեն։

Սիրիայի կառավարությունը նման պահանջը հնչեցրել է՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության, թե ԱՄՆ-ն ուժեր կթողնի Սիրիայի արևելքում՝ նավթահանքերն ԻՊ-ից պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքը պետք է դուրս բերվի Սիրիայից։ Ամերիկյան զորքի մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիայի տարածքով Իրաք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+