ԵՄ-ի մշտական անդամ-27 պետությունները այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ են քննարկում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետի հարցը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Եվրամիության դեսպանների հաջորդ հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 28-ին:
Բրիտանական խորհրդարանը հոկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ հաստատել էր Brexit-ի վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 17-ին ձեռք բերված համաձայնությունը, սակայն հնարավոր չէր եղել հաստատել գործընթացի վերջնաժամկետը:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նշել է, որ հոկտեմբերի 27-ին ԵՄ-ի գագաթաժողովի ժամանակ կառաջարկի ԵՄ անդամներին ընդառաջելու Լոնդոնի խնդրանքին և վերջնաժամկետը տեղափոխելու 2020թ. հունվարի 31-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







