Չիլիում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է տասնիննի: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: Վերջին զոհը Պերուի քաղաքացի է, որը հիվանդանոցում մահացել է:
Սանտյագոյում բողոքի ակցիաները սկիզբ են առել այն բանից հետո, երբ իշխանությունները որոշել են թանկացնել մետրոյի ուղևորավարձը: Շուտով բողոքի ալիքը տարածվել է դեպի այլ քաղաքներ:
Արդյունքում Նախագահը երկրում հայտարարել էր արտակարգ դրություն և չեղարկել տրանսպորտի թանկացման վերաբերյալ որոշումը: Իսկ ավելի ուշ իրականացվել էին մի շարք սոցիալական միջոցառումներ` թոշակների բարձրացում, էլեկտրաէներգիայի գնիջեցում, որի համար պլանավորվել է տրամադրել 1,2 մլրդ դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







