Ամերիկացի քաղաքական գործիչ,ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Դայեն Ռոդհեմ Քլինթոնն այսօր նշում է ծննդյան 72 ամյակը: Հայտնի դեմոկրատը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում: Եղել է ԱՄՆ առաջին տիկին 1993-2001թթ., Սենատոր Նյու-Յորք նահանգից 2001-2009թթ., ԱՄՆ Պետքարտուղար 2009-2013թթ., 2016թ. նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից:
Առավել ակտիվ է եղել հայտնի դեմոկրատի գործունեությունը որպես ԱՄՆ Պետքարտուղար:
2009թ.մարտի 6-ին ԱՄՆ պետքարտուղարն առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ հանդիպմամբ Լավրովն ու Քլինթոնը դրել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վերալիցքավորման խորհրդանշական մեկնարկը՝ սեղմելով մեծ, կարմիր կոճակը, որի վրա ոչ թե գրված էր «վերալիցքավորում», այլ՝ «գերբեռնում»:
2009թ. հոկտեմբերի 13-14-ը Հիլարի Քլինթոնն առաջին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, ՌԴ-ԱՄՆ երկկողմ պայմանագիրը և ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերալիցքավորումը»:
Իսկ արդեն 2011թ. հոկտեմբերի 20-ին Քլինթոնը պաշտոնական այցով է կատարել Քաբուլում (Աֆղանստանի մայրաքաղաք): Հայտնի դեմոկրատը հրաժարական է տվել 2013թ. փետրվարի 1-ին:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր գործունեության 4 տարիների և խոհերի մասին նա հրատարակել է «Hard Choices» («Բարդ ճամփաբաժաններ»):
Ավելի ուշ` որպես ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու` Քլինթոնը կարծում էր, որ ԱՄՆ-ն պետք է մշակի լայնամասշտաբ ռազմավարություն՝ իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի հետ կապված:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







