Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը՝ Հուսեյն Այդընը, ֆրանսիական «Le Point» ամսագրի խմբագիր Էթյեն Գերնելի և լրագրող Ռոմեն Գաբերտի նկատմամբ դատական հայց է ներկայացրել։
Թուրքիայի նախագահին վիրավորելու համար Հուսեյն Այդընը 11 էջանոց հայց է ուղարկել դատախազություն՝ պահանջելով պատիժ սահմանել ամսագրի խմբագրի և լրագրողի նկատմամբ։
Էրդողանին զայրացրել է ֆրանսիական «Le Point» ամսագրի շապիկին պատկերված իր լուսանկարը՝ «Ավերող» գրությամբ զինվորական ողջույն տալիս։ Շապիկին նաև տեղ է գտել «Էթնիկ զտում. Էրդողանի մեթոդը։ Արդյոք պե՞տք է թույլ տանք Էրդողանին սպառնալ Եվրոպային» գրությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







