Շաբաթ և կիրակի օրերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո խմբավորումը նոր առաջնորդ ունի։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը՝ հղում անելով իր հետախուզական աղբյուրներին, ինչպես նաև գրոհայինների ենթակայության տակ գտնվող Amaq գործակալությանը։
Ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդ է դարձել Աբդուլլա Քարդաշը, որը հայտնի է նաև Հաջի Աբդուլլա ալ-Աֆարի անունով։
Համաձայն աղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ Քարդաշն ահաբեկչական խմբավորման առաջնորդ է նշանակվել դեռևս օգոստոս ամսին։Ալ-Բաղդադին Քարադշին իր իրավահաջորդ էր նշանակել և այդ ժամանակվանից սկսած ալ-Բաղդադիին, որպես խմբավորման առաջնորդ, ունեցել է խորհրդանշական բնույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







