Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ամերիկացի դիվանագետին հայտնել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որևէ վավերականություն չունի և հակասում է «երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Մոսկվան պաշտոնապես ճանաչել Է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Թալիբների կողմից բերված Աֆղանստանի դրոշն առաջին անգամ փակցրել...