Ինչպես կարծում են ՄԱՆ-ում, «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացումից հետո նոր առաջնորդի մասին կհայտարարի մի քանի շաբաթից: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Ազգային հետախուզության ԱՄՆ Ահաբեկչության դեմ պայքարի Կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ռասել Թրեվերսը` հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի լսումների ժամանակ:
Ալ-Բաղդադիի մահը ԱՄՆ-ն մեծագույն կորուստ է համարում Իսլամական Պետության համար, որը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հսկայական հաջողության արդյունքն է:
Ըստ Տրեվերսի` «Ալ-Քաիդայի» կողմից հնարավոր են հայտարարություններ Արևմուտքի դեմ նոր հարձակումների վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







