Բաղդադի կենտրոնում նոր անկարգությունների հետևանքով զոհվել է 1 և տուժել ավելի քան 70 մարդ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Sky News Arabia հեռուստաընեկությանը:
Ըստ հաղորդվող տեղեկությունների ՝ Թահրիրի հրապարակում ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը դեպի «կանաչ գոտի» տանող կամուրջներից մեկի վրա: Այն մայրաքաղաքի խնամքով պահպանվող տարածք է, որտեղ տեղակայված են արտասահմանյան դեսպանատներն ու կառավարական հաստատությունները: Ուժայինները ստիպված են եղել կիրառելու արցունքաբեր գազ` հարկադրելով ամբոխին նահանջել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ելույթներ: Երկրի հյուսիսային և հարավային շրջանների բնակիչները պահանջում են կառավարության հրաժարականը:
Այս ամսվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 157 մարդ, որից 149-ը` քաղաքացիական անձ: Տուժածների թիվը հասել է 3 500-ի:
Առայժմ իրավիճակը մեղմել չի հաջողվում: Չնայած մի շարք քաղաքական ուժերի և կուսակցությունների` անմիջապես հրաժարական տալու հորդորներին` Վարչապետը հայտարարել է, որ չի պատրաստվում դա անել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







