Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ ֆրանսիական Հակաօդային պաշտպանության ուժերի կործանիչները հարվածներ են իրականացրել Իրաքի հյուսիս-արևելքում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող թունելների ուղղությամբ։
Հարվածների նպատակն է եղել ոչնչացնել ահաբեկիչների կողմից վերահսկվող մի շարք թունելներ։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, հարվածների պահին և մինչ հարվածները այդ շրջանում քաղաքացիական բնակչություն չի եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







