ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել 2020 թվականի ֆինանսական տարում փախստականների ընդունման թիվը նվազեցնել մինչև 18 հազար մարդ: Այս մասին է հաղորդում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարությունը։
«2020 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ –ը ոչ ավելի, քան 18 հազար փախստականների մուտքը հիմնավորված է համարում հումանիտար տեսանկյունից, և դա համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային շահերին», — նշվում է աղբյուրում։
Նշենք, որ 2019 թվականի ֆինանսական տարում այդ սահմանաչափը կազմում էր 30 հազար մարդ, այսինքն՝ փախստականների ընդունումը գրեթե կրկնակի կնվազի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







