Մոսկվայի ռազմական դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանից երկու քաղաքացու։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»- ը:
Պարբերականը հայտնում է, որ Ռասիմ Բախշիևը և Էլշադ Յագուբովը ռազմական սարքավորումներ են մատակարարել սիրիացի գրոհայիններին: Նրանք երկուսն էլ ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից ձերբակալվել էին դեռևս անցյալ տարվա օգոստոսին։
Մոսկվայում Ադրբեջանի բնակիչները զբաղվել են փախլավայի արտադրությամբ։ Մինչդեռ ադրբեջանցիների անունները ներառված են այն ֆիզիկական անձանց ցանկում, որտեղ տեղեկություններ կան ահաբեկչության ֆինանսավորումներին մասնակցածների մասին: Ցուցակում նրանք հայտնվել են 2018 թվականի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ նրանց ձերբակալել են:
Հետաքննությունը պարզել է, որ գործարարներն իրենց ծանոթին Թուրքիա են ուղարկել մոտ 30 մլն ռուբլու ընդհանուր գումարի սարքավորումներ։ Թուրքիայից սարքավորումները հայտնվել են Սիրիայում և օգտագործվել են ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից։
Փետրվարին սարքավորումների մի մասը հայտնվել էր ռուսական զորքերի ձեռքում, որից հետո դրանցով սկսել է զբաղվել ԱԴԾ ռազմական հակահետախուզությունը ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







