Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը հատել է թույլատրելիի սահմանը, ինչը պատճառ է դարձել արտակարգ ռեժիմի սահմանման։
Քաղաքում ժամանակավորապես դադարեցվել է դպրոցների գործունեությունը, որոնք, ամենայն հավանականությամբ փակ կմնան մինչև երեքշաբթի։
Դպրոցականներին ու նրանց ծնողներին բաժանվել են շնչադիմակներ։
Դատարանի որոշմամբ դադարեցվել են շինարարական բոլոր աշխատանքները՝ քաղաքի մթնոլորտի աղտոտվածության մակարդակը նորմավորելու նպատակով։ Արգելվել է հրավառությունների անցկացումը Դելիում և հարակից շրջաններում։
ԶԼՄ-ները հայտնում են, որ մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառ է դարձել հարակից տարածքներում հացահատիկի հավաքման գործընթացում մնացորդների այրումը։
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Հնդկաստանի հյուսիսային շրջաններում այդպիսի հրդեհներ են կազմակերվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







