Ռուսական ռազմական ոստիկանությունը շարունակում է պարեկություն իրականացնել Սիրիայի Էլ Հասակա նահանգի Կամիշլի քաղաքից դեպի արևելք և Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը:
ՌԴ ԶՈՒ Ռազմական ոստիկանությունը և թուրքական ուժերը ուրբաթ օրը առաջին համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսային սահմանի մոտ գտնվող Կամիշիի շրջանում: Ռուսական և թուրքական զորքերի կողմից անցկացված պարեկությունը տևել է շուրջ չորս ժամ, իսկ երթուղու երկարությունը կազմել է 110 կիլոմետր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







