Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անընդունելի և անպատասխանատու է համարել ԻՊ գերիների նկատմամբ եվրոպական երկրների վերաբերմունքը ։
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ նախարարը մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք փորձում են ստիպել Անկարային միայնակ կրել գերիների պատասխանատվությունը : Նա հիշեցրել է, որ Սիրիայում գրավված ԻՊ-ի անդամների մի մասը օտարերկրացիներ են, որոնք զրկվել են իրենց քաղաքացիությունից:
Սոյլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ բոլոր ահաբեկիչներին պահել իր վերահսկողությամբ և սպառնացել է նրանց «տուն» ուղարկել:
Թուրքիան «Մենք ահաբեկիչների համար համար հյուրանոց չենք», — նախարարի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







