ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության իրավաչափությունը ստուգելու մեխանիզմներ չկան։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:
Ստոլտենբերգը մերժել է Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իրավասությունը ստուգելու կոչերը, որոնց սկզբնավորման պատճառ էին դարձել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները։ Ըստ նրա՝ դաշինքի մասնակիցներին միավորում է հավատարմությունը ժողովրդավարությանը և իրավունքին։
«Մենք այդ մասին միշտ հիշեցնում ենք տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում ՝ Անկարայում։ Սակայն ՆԱՏՕ-ում, ի տարբերություն Եվրոպական միության, չկան մեխանիզմներ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն մասնակիցների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն այն հարթակն է, որտեղ բոլոր դաշնակիցները կարող են անկեղծ և բաց մտքեր փոխանակել», – ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով գերմանական քաղաքական շրջանակների կոչերը՝ դաշինքից Թուրքիայի բացառման մասին։
Դաշինքի գլխավոր քարտուղարը Թուրքիային անվանել է «կարևոր դաշնակից», որն էական ներդրում է ունեցել ԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաև ընդունել է 3,6 մլն փախստականների:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Մարսելի Ֆարոյի պալատը զարդարվել է ՀՀ դրոշի գույներով
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Մարսելի Ֆարոյի պալատն ապրիլի 23-ին զարդարվել է հայկական եռագույնի գույներով, հայտնում է քաղաքապետարանը։ «Ի հիշատակ...