Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի երկարաձգի Brexit — ից հետո անցումային գործընթացի շրջանը: Այս մասին այսօր հայտարարել է Կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը:
Brexit — ից հետո անցումային գործընթացի շրջանը, որի ընթացքում ԵՄ-ն և Լոնդոնը առարկայորեն կհամաձայնեցնեն ապագա համագործակցության մանրամասներն ու կկնքեն առևտրային նոր համաձայնագիր, կձգվի մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Ըստ այս տարվա հոկտեմբերի 17-ին Brexit -ի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի` անցումային շրջանը չի կարող երկարել 2 տարուց ավելի:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պետք է լքեր ԵՄ-ն դեռևս 2019թ. մարտի 29-ին, այսինքն` Միությունից դուրս գալու վերաբերյալ գրավոր դիմումից 2 տարի անց: Սակայն Համայնքների պալատը երեք անգամ մերժել է Brexit -ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի և Թերեզա Մեյի կառավարության միջև ձեռք բերված համաձայնագրի նախագիծը: Հետևաբար գործընթացը նախ հետաձգվեց ապրիլ, ապա մայիս ամիս, այնուհետ մինչև հոկտեմբերի 31-ը, ինչի արդյունքում Թերեզա Մեյը ստիպված էր հրաժարական տալ:
Այժմ Brexit -ի համար սահմանվել է նոր վերջնաժամկետ` 2020թ. հունվարի 31-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







