Ինչպես փոխանցում է Չինաստանի Հոնկոնգի Առողջապահության ծառայությունը, Հոնկոնգում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 17 մարդ: Վերջիններս, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:
Արդեն երկու օր է` քաղաքի տարբեր շրջաններում կրկին ակտիվացել են հակակառավարական բողոքի ակցիաները. ցուցարարները հավաքվել են առևտրի կենտրոններում: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառում են արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվել են դեռ հունիսի սկզբից` ուղղված իշխանությունների կողմից այն օրինագծի ընդունման դեմ, համաձայն որի` օրինախախտներին կթույլատրվի արտահանձնել մայրցամաքային Չինաստանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







