ԱՄՆ Զինված ուժերը նախապատրաստվում են Սիրիայի նավթահանքերի շրջանում 2 ռազմաբազաների կառուցմանը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Anadolu գործակալությանը:
Ըստ աղբյուրի` շինարարական աշխատանքերն ընթանում են Դեյր-էզ-Զոր շրջանում` երկրի արևելյան շրջանում, որտեղ ուղարկվել է նաև լրացուցիչ զորախումբ` կազմված անձնակազմի 250-300 անդամից, ինչպես նաև մի քանի միավոր մարտական տեխնիկա, զենք և զինամթերք:
Հոկտեմբերի 28-ին Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է լրացուցիչ ցամաքային ուժեր ուղարկել Սիրիայի հյուսիս` Իսլամական պետության ահաբեկիչներից երկրի նավթահանքերը պաշտպանելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







