Չիլիի Նախագահ Սեբաստիան Պիները մտադիր չէ վաղաժամկետ լքելու իր պաշտոնը. Նախագահը կպաշտոնավարի մինչ 2022թ-ը` իր մանդատի ավարտը: Նման հայտարարություն է արել Նախագահը BBC-ին տված հարցազրույցում:
«Ես ընտրվել եմ ժողովրդավարական ճանապարհով, Չիլիի բնակչության մեծամասնության կամքին համաձայն, ուստի պատասխանատու եմ բոլոր նրանց առաջ, ովքեր ինձ ընտրել են և ողջ բնակչության առաջ»,-նշել է Նախագահը: Միևնույն ժամանակ Պիներին ընդունել է իր պատասխանատվությունը երկրում ծայր առած սոցիակալան դժգոհությունների համար, որոնք էլ առաջացրել են հակակառավարական բողոքներ:
Նախագահը հայտարարել է բարեփոխումներ անցակցնելու պատրաստակամության մասին, որոնք էլ ենթադրում են փոփոխություններ Սահմանադրության մեջ:
Հիշեցնենք, որ ոստիկանության հետ բախումները սկսվել են դեռևս հոկտեմբերի 14-ին մետրոյի գնի թանկացումից հետո Սանտյագոյում, որոնք այնուհետ տարածվել են այլ քաղաքներ: Ըստ տվյալների` անկարգությունների հետևանքով զոհերի ընհանուր թիվն անցնում է երկու տասնյակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







