Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935թ. նոյեմբերի 8-ին Սենայում:
Դեռևս 23 տարեկան հասակում Դելոնը հասել է մեծ փառքի, և նույնիսկ համեմատվել ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ:
Առավել հայտնի են դերասանի հետևյալ ֆիլմերը` «Պայծառ արևի վրա», «Ռոկկոն և իր եղբայրները», «Ընձառյուծ»: Արժանացել է «Կեսար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում կերտած դերի համար:
Դելոնին անվանում են «1960 թվականի Ժյուլյեն Սորել» և «Ժերար Ֆիլիպի արժանի հետնորդ»: 1960թ.` «Վառ արևի տակ» ֆիլմի համաշխարհային վարձույթի դուրս գալուց հետո, Ալեն Դելոնը լայն հեղինակություն է ձեռք բերել Ֆրանսիայի սահմաններից դուրս, ինչպես նաև ստացել նոր դերեր:
Երիտասարդ Ալեն Դելոնին, դերասան-ինքնուսին, կարիերայի հենց սկզբում հաջողվել է ստեղծել բարդ կերպարներ, որոնք ավելի ուշ ներառվել են կինոարվեստի բոլոր դասագրքերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







