Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Սիրիայում «խաղաղության ակունք» թուրքական անդրսահմանային գործողությունը կարող է շարունակվել։ Նման հավանականության մասին թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է իր ինքնաթիռում ՝ Հունգարիայից վերադառնալիս։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Թուրքիան չի հրաժարվի այդ գաղափարից, քանի դեռ «վերջին ահաբեկիչը չի լքել տարածաշրջանը»», — ասել Է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավոր է շարունակել ռազմական գործողությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «խաղաղության ակունք» ռազմագործողության իրականացման մասին՝ այնտեղ անվտանգային գոտի ստեղծելու նպատակով։ Հոկտեմբերի 22-ին Թուրքիան, դադարեցնելով ռազմական գործողությունները, պահանջում է, որ քրդական ուժերը դուրս գան Սիրիայի հյուսիսարևելյան հատվածից։
Նշենք, որ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, դեռևս դուրս չեն բերել իրենց մարտիկներին Սիրիայի հյուսիս-արևելքից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







