Գերմանիայի իշխանությունները հրավեր են ուղարկել Մոսկվային` մասնակցելու Բեռլինի պատը քանդելու 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում է Գերմանիայի Արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Ադեբարը:
Ինչպես նշում է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, ռուսական կողմն այս միջոցառմանը կունենա ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ 1989թ. նոյեմբերի 9-ին քանդվել է Սառը պատերազմի խորհրդանիշներից մեկը` Բեռլինի պատը, որը երկիրը բաժանել էր երկու մասի` Արևմտյան և Արևելյան Գերմանիաների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







