Իսպանիայի Սոցիալիստական բանվորական կուսակցությունը` կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, չի պատրաստվում կոալիցիա ստեղծել պահպանողական Ժողովրդական կուսակցության հետ արտահերթ ընտրությունների արդյունքում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Թագավորության զարգացման նախարար Խոսե Լուիս Աբալոսի հայտարարությանը:
«Մեզ չեն հետաքրքրում նոր ընտրությունները, և մենք չենք գնա մեծ կոալիցիայի ստեղծման աջերի հետ, որոնք իրենց վրա չեն վերցնում պատասխանատվություն»,- հավելել է Սոցիալիստական կուսակցության առաջնորդը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







