Թուրքիայի Մարդին նահանգում հայկական և ասորական գերեզմանոցների տեղում հարսանյաց սրահ և զբոսայգի են կառուցում. Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել Akunq.netկայքում:
Աղբյուրի համաձայն՝ վերոհիշյալ տարածքում տեղակայված են լինելու խաղասրահ, մարզասրահ և հարսանյաց սրահ։ Այդ ամենի կառուցումն արդեն սկսվել է։Չնայած որ, տեղի որոշ բնակիչներ ընդդիմացել են այդ նախագծին՝ մասնավորապես շեշտելով, որ այդ տարածքում են գտնվել ասորական և հայկական գերեզմանոցներ, տեղական իշխանությունների կարծիքը չի փոխվել։ Նրանք հայտնել են, թե այգու և հարսանյաց սրահի կառուցումը դադարեցնելու խնդրանքով բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին, սակայն վերջիններս անտեսել են իրենց դիմումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







