Աֆղանստանի Նախագահ Աշրաֆ Հանին հաստատել է, որ երկրի իշխանությունները բանտից ազատել են «Թալիբան» արմատական շարժման երեք ղեկավարներին Քաբուլում Ամերիկյան համալսարանի երկու օտարերկրացի պրոֆեսորների դիմաց, որոնք գերեվարվել էին շարժման մարտիկների կոմից 2016թ.: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ariana News գործակալությանը:
Ըստ Հանիի` բանտարկյալներին վաղաժամկետ ազատ արձակելը շատ դժվարին, սակայն կարևոր մարդասիրական ժեստ է, որին իշխանությունները գնացել են Աֆղանստանի միջազգային դաշնակիցների` հատկապես ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո:
Բանտարկյալներին ազատ արձակելու պայման է հանդիսացել երկու օտարերկրյա քաղաքացիներին (ԱՄՆ-ի և Ավստրալիայի) իշխանություններին հանձնելը: Ըստ աֆղանական իշխանությունների` տեղի ունեցած փոխանակումը կարող է սկիզբ դնել թալիբների և Աֆղանստանի կառավարության միջև խաղաղ բանակցությունների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







