Իսրայելի հակաօդային ուժերը երեքշաբթի սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորման օբյեկտների ուղղությամբ: Այս մասին գրառում է կատարել Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը Թվիթերյան էջում:
Հաղորդվում է, որ հարվածներ հասցվում են միայն ռազմական նշանակության օբյեկտների ուղղությամբ:
Պաղեստինյան խմբավորման և Իսրայելի բանակի միջև ընթանում են փոխադարձ հարվածներ: Գազայի հատվածից հրեական ուղղությամբ արձակվել է ավելի քան 50 հրթիռ:
«Իսլամական ջիհադն» արդեն իսկ հայտարարել է, որ համարժեք է պատասխանելու իր առաջնորդի սպանությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







