Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով թուրքական լրատվական գործակալությանը:
Ինչպես նշում է աղբյուրը, պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Էլ-Բաբ քաղաքում` մասնավորապես ավտոբուսի կանգառում, որի հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել 27 մարդ:
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե այն իրագործել են Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության մարտիկները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







