Իրանի քաղաքացիները օրենքի շրջանակներում ունեն բողոքի իրավունք, սակայն անվտանգության ուժերը կսկսեն «կատարել իրենց պարտականությունները», եթե վանդալիզմը շարունակվի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին։
Ֆազլին հայտարարել է, որ անվտանգության ուժերը մինչև հիմա զսպվածություն են ցուցաբերել և հանդուրժել են բողոքի ակցիաները, բայց նրանք ստիպված կլինեն կատարել իրենց պարտականությունները, եթե վանդալիզմը շարունակվի:
Իր հերթին Իրանի գլխավոր դատախազ Մուհամեդ Ջավադ Մոնտազերին հայտարարել է, որ Իրանում բողոքի ակցիաների հետևում կանգնած են արտաքին ուժերը, հայտնում է «Անադոլուն»։
Նրա խոսքով ՝ հասարակական կարգը խախտել ցանկացողներին Իրանում կտրուկ հակահարված կտրվի։
Հիշեցնենք, որ Իրանի մի շարք քաղաքներում ուրբաթ օրը բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք պայմանավորված են բենզինի գները բարձրացնելու իշխանությունների որոշմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







