Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 17-ին հայտարարել է 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես անպայման կառաջադրեմ իմ թեկնածությունը, իսկ մարդիկ ընտրություն կկատարեն», — լրագրողներին ասել է Լուկաշենկոն ՝ խոսելով 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների մասնակցելու հեռանկարների մասին։ Ընդ որում, նա նշել է, որ չի կառչում այդ պաշտոնից ։
Նա նաև նշել է, որ Բելառուսի իշխանությունները Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն մտցնի նախագահական ընտրությունների համար, որոնք նախատեսված են 2020 թվականին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







