Բոլիվիայում բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է 23-ի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը (IACHR) և բոլիվիական «Defensoria del Pueblo» իրավապաշտպան կազմակերպությունը:
Նշենք, որ Բոլիվիայում բողոքի ցույցերն ուժեղացել են նախագահ Էվո Մորալեսի հրաժարականի ֆոնին և այն բանից հետո, երբ ընդդիմադիր սենատոր Ժանին Անյեսն իրեն հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնակատար:
Ըստ աղբյուրի՝ բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է 715 մարդ, այդ թվում ՝ ութ լրագրող և 56 ոստիկան, ձերբակալվել է 1112 մարդ, նրանցից 60-ը հետագայում կալանավորվել են:
Հիշեցնենք, որ Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին կայացել էր նախագահական ընտրություններ, որից հետո ընդդիմությունը հայտարարել է «քվեարկության արդյունքները կեղծելու» մասին՝ սկսելով բողոքի ակցիաներ, պահանջում էին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականը։
Էվո Մորալեսն իր հրաժարականի մասին հայտարարել Է նոյեմբերի 10-ի երեկոյան ՝ հոկտեմբերի վերջից շարունակվող զանգվածային անկարգությունների ֆոնին:
Ընդգծենք, որ Բոլիվիայի նախկին նախագահը ժամանել է Մեքսիկա, որտեղ նրան քաղաքական ապաստան է տրամադրվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







