ԱՄՆ Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների նկատմամբ վերահսկողության վարչությունը պատժամիջոցների ցանկում է ավելացրել Թուրքիայի երկու քաղաքացու և երկու աֆղանացու ահաբեկչական գործունեության համար: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով վարչության տարածած հաղորդագրությանը:
Բացի այդ` սահմանափակումների տակ են ընկել նաև թուրքական երեք, աֆղանական և սիրիական մեկական կազմակերպություններ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







