«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը մասնակցում է «Choiseul 100 Ռուսաստան. Ռուսաստանի երիտասարդ տնտեսական առաջնորդներ» վարկանիշին:
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը Փարիզում նոյեմբերի 13-15-ը անցկացրել է 3 հագեցած օրեր:
Պատճառը հարգելի է. Ֆրանսիայի Կառավարությունը հրավիրել էր Tatler-ի հերոսուհուն` որպես «Choiseul 100 Ռուսաստան. Ռուսաստանի երիտասարդ տնտեսական առաջնորդներ» վարկանիշի մասնակից, մասնակցելու երկու պետությունների միջև փորձի փոխանակմանն ու հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նախագծին: Choiseul վերլուծական կազմակերպությունը առաջին անգամ նման վարկանիշ է կազմել բիզնեսի ռուսական ներկայացուցիչների հետ: Ֆրանսիական անալոգը գոյություն ունի արդեն 7 տարի և այն համարվում է հեղինակավոր:
Տատայի հետ հանդիպման 30 պատվիրակների կազմում պետք է լիներ նաև հենց ինքը` Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն «դեղին ժիլետավորներ»-ի շարժման առաջին տարելիցի նախօրեին վերջինս ստիպված էր փոխելու պլանները: Արդյունքում առաջնորդները հանդիպել են Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերրանի և արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ: Պարոն Լարշեն իր խոսքում հատկապես ընդգծել է Ռուսաստանի և Ֆրանսիայի մերձեցման կարևորությունը և, հետևաբար, պատժամիջոցների հանումը:
Ծրագիրը հանդիսավոր ելույթներով չավարտվեց: Ռուսաստանի պատվիրակներին հրավիրեցին աշխարհի ամենամեծ Station F ստարտափին և Dior-ի կենտրոնական գրասենյակ: Որպես իրական դիվանագետ` Տատան ընտրել է թեմային հնարավորինս համապատասխան կերպար` Dior-ի մոխրագույն կոստյում և գլխարկ, Aquazzura կոշիկներ և Hermes Kelly պայուսակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







