Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ Զենքի նկատմամբ վերահսկողության նոր համաձայնագիր ստորագրելու, սակայն միայն Պեկինի մասնակցության դեպքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաչինսոնի հեռախոսային մամլո ասուլիսին:
«Մենք բաց ենք զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ նոր համաձայնագրի համար…Մենք այժմ փնտրում ենք այլ համաձայնագրեր, որոնք կներառեն Ռուսաստանն ու Չինաստանը»,- նշել է ԱՄՆ` ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչը` հավելելով, որ Ռուսաստանը և Չինաստանը այն գլխավոր երկրներն են, որոնք կարող են սպառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների անվտանգությանը:
2019թ. օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ դադարեցվել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման վերաբերյալ պայմանագիրը, որն ԱՄՆ-ն մեկնաբանեց Ռուսաստանի կողմից ամերիկյան` 9M729 տիպի նոր հրթիռները ոչնչացնելու պահանջի չկատարմամբ: Ըստ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների` այն խախտում է վերոնշյալ պայմանագիրը:
Մոսկվան իր հերթին հերքել է այս մեղադրանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







