ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ պաշտպանել Եվրոպան։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է «El Pais » թերթին տված հարցազրույցում։
Յենս Ստոլտենբերգը ընդգծել է, որ հաջորդ շաբաթ նա կմեկնի Փարիզ և պլանավորում է դաշինքի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել դաշինքի «ուղեղի մահվան» մասին արտահայտվելու հարցը. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն ուժեղ է, օպերատիվ և կենսական նշանակություն ունի մեր անվտանգության համար»: «Եվրոպական դաշինքը չի կարող փոխարինել տրանսատլանտյան դաշինքին», — հավաստիացրել է նա:
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որում մենք միմյանց պետք ենք: Իրականությունն այն է, որ կան շատ մարտահրավերներ, այնքան շատ սպառնալիքներ, անորոշություններ, որ երկիրը պաշտպանելու լավագույն միջոցը այլ երկրների հետ համագործակցությունն է»: «Քանի դեռ ցանկացած պոտենցիալ հակառակորդ գիտի, որ դաշնակցի վրա հարձակումը կհանգեցնի ողջ դաշինքի պատասխանին, հարձակումներ չեն լինի», — կարծում է Ստոլտենբերգը:
Ըստ գլխավոր քարտուղարի՝ «Եվրոպան Հյուսիսային Ամերիկայից հեռացնելու ցանկացած փորձ կթուլացնի ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլև նաև Եվրոպան»:
Նշենք, որ Մակրոնը «The Economist» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կորցրել է միության ներսում համակարգումը և գտնվում է «ուղեղի մահվան» վիճակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







