Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայի տարբեր շրջաններում հարվածներ են հասցրել Բաշար Ասադի ռեժիմի բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ օբյեկտների: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինչպես հայտնել Է իսրայելական բանակի մամուլի քարտուղարը, իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել հրթիռային կայաններին, ռազմական շտաբներին, ռազմակայաններին և զինապահեստներին:
Նրա խոսքով՝ ավիահարվածները Սիրիայից Իսրայելի տարածքի հրթիռակոծմանը պատասխան են ։
Նախօրեին իսրայելական բանակը հայտնել էր, որ Սիրիայից Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներով չորս հրթիռ է արձակվել: Հրթիռները խոցվել են իսրայելական ՀՕՊ-ի կողմից։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիային հասցված հարվածով հրեական պետության իշխանությունները ցույց են տվել, որ մտադիր են պատասխանել իրենց տարածքի վրա կատարվող հարձակումներին:
«Ես հասկացրել եմ, որ նրանց, ովքեր մեզ վնաս են պատճառում, մենք կվնասենք» — Twitter-ի իր էջում գրել է կառավարության ղեկավարը՝ հավելով, որ իրենք կշարունակեն ապահովել Իսրայելի անվտանգությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







