Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում կայունության խախտման գլխավոր աղբյուրը և վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է միակողմանի գործողություններ ձեռնարկում, որոնք հակասում են ընդունված միջազգային նորմերին։ Այս մասին հայտարարել Է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին նոյեմբերի 23-ին՝ Նիդեռլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկոմի հետ հանդիպման ժամանակ ։
«ԱՄՆ-ը բազմաթիվ միակողմանի և պրոտեկցիոնիստական միջոցներ է ձեռնարկում, խաթարում է բազմակողմ մեխանիզմները, այդ թվում ՝ առևտրային։ Դրանք արդեն դարձել են աշխարհի ամենախոշոր ապակայունացնող գործոնը», — նշել է Վան Ինը:
Ըստ Վան Ինի՝ Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես աշխարհում ամենախոշոր տերություն և այդ պատճառով պետք է գիտակցի, որ իր վրա մեծ պատասխանատվություն է դրվում մեր մոլորակի վրա խաղաղության և կարգուկանոնի պահպանման համար:
«Վաշինգտոնը պետք է հավատարիմ մնա միջազգային նորմերին և գործի աշխարհում իր վրա դրված պատասխանատվությանը համապատասխան», — ընդգծել է նախարարը:
Վան Ինն անդարադարձել է նաև չինական խոշոր ընկերության նկատամաբ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների, ինչպես նաև Հոնկոնգում տեղի ունեցող անկարգությունների նրա «անուղղակի» մասնակցությանը՝ ընդգծելով, որ դրանով ԱՄՆ-ը խախատում միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







