Մոսկվա-Անապա ինքնաթիռի երկրորդ օդաչուն Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարելուց հետո մահացել է։ Այս մասին հայտնում է «Interfax» գործակալությունը։
Համաձայն գործակալության աշխատակցի հաղորդած տեղեկատվության՝ ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, քանի որ օդում կտրուկ վատացել է օդաչուի ինքնազգացությունը։ Վերջինիս օգնություն է ցուցաբերել շտապօգնության կազմը։
Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռի օդաչուն վայրէջքից հետո մահացել է սրտի կաթվածից։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ 1970 թվականին ծնված օդաչուն թռիչքի ժամանակ բողոքել է սրտի շրջանում ցավից:
Նա նշել է, որ օդաչուն մահացել է շտապօգնության ժամանումից առաջ:
Ըստ Аэрофлот ավիաընկերության մամուլի ծառայության հայտարարության՝ բժիշկները չեն հայտնաբերել թռիչք իրականացնելու որևէ հակացուցում: Փորձագիտական հանձնաժողովը, որը օդաչուն անցել է 2018 և 2019 թվականներին, նրան պիտանի է ճանաչել է թռիչքային աշխատանքների համար և թույլատրել է թռչել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







