ԱՄՆ –ի պետքարտուղարի տեղակալը հայտարարել է, թե ինչ պայմանների բավարարման դեպքում են իրենք պատրաստ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ջոն Սալիվանն այդ պայմանների մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ-ի նախարար Սերգեյ Լավրովի հետ «Մեծ քսանյակի» համաժողովի շրջանակներում անցկացված հանդիպման ժամանակ։
Ջոն Սալիվանը Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը կապել է Ուկրաինայի ճգնաժամի հետ։
Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի խոսքի՝ հարաբերությունների կարգավորում կլինի այն դեպքում, եթե Ռուսաստանը պահպանի Ուկրաինայի արևելքի ռազմական հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնությունները, ինչպես նաև զերծ մնա ԱՄՆ-ի դեմոկրատական գործընթացները խափանելուց։
Լավրովն ու Սալիվանը հանդիպման ժամանակ քննարկել են նաև Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի հարցերը։
Ջոն Սալիվանը հնարավոր է՝ առաջիկայում կնշանակվի Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







