Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը բրիտանական BBC ռադիոկայանում ժամանակավոր հաղորդավարուհի կդառնա: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Press Association գործակալությանը։
Համաձայն հաղորդագրության՝ 16-ամյա շվեդ բնապահպան ակտիվիստուհին բնապահպանության թեմայով կունենա զրույցներ, որոնք եթեր կհեռարձակվեն Սուրբ Ծննդյան և ամանորյա տոների շրջանում:
Հաղորդման շրջանակներում Թունբերգը կզրուցի առաջատար բնապահպան ակտիվիստների հետ։ Հարորդումը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 26-31-ը։
Նախորդ տարիներին BBC-ի ամանորյա և Սուրբ Ծննդյան ծրագրերով որպես հաղորդավարներ հանդես են եկել այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են բրիտանացի արքայազն Հարրին, բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը, ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







