Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը խորհրդարանի առաջ ելույթ ունենալիս կոչ է արել բնակչությանն ու գործարար շրջանակներին` հրաժարվելու դոլարից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով NTV հեռուստաալիքին:
«Երկրի տնտեսությունը շարունակում է վերականգնման գործընթացը, որն ապացուցում են բոլոր թվերն ու ցուցանիշները: Դեն նետեք այդ դոլարը, եկեք անցնենք մեր արժույթին: Թուրքական լիրան այլևս անկում չի ապրում»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն այդպիսով կոչ է արել ի ցույց դնել ազգային հպարտությունը: Նշենք, որ Թուրքիան վերջին շրջանում փորձում է կրճատել դոլարի դերը հատկապես արտաքին առևտրի ոլորտում` հիմնականում հաշվարկներում անցում կատարելով ազգային արժույթին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







