Բաղդադում տեղի է ունեցել երեք պայթյուն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Al Sumaria իրաքյան հեռուստատեսությանը:
Բախումների հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 15 մարդ:
Համաձայն աղբյուրի` պայթյուննները ինքնաշեն պայթուցիկ նյութերի գործարկման արդյունք են: Հաղորդվում է նաև, որ պայթյունները տեղի են ունեցել Բաղդադի տարբեր շրջաններում հաջորդաբար` ոչ մեծ ժամային ինտերվալով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







