Կիևի համար ընդունելի է «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան) շրջանակներում բանակցությունների ցանկացած ձևաչափ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լիտվայում:
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին նախատեսվում է «քառյակի» հանդիպում Փարիզում:
Ուկրաինական հարցով «նորմանդական քառյակը» գոյություն ունի 2014թ-ի հունիսից: Հենց այդ ժամանակ են Նորմանդիայում չորս պետությունների առաջնորդները առաջին անգամ քննարկել Դոնբասում հակամարտության կարգավորման հարցը: Վերջին անգամ այս քառյակը հանդիպել է Բեռլինում 2016թ. հոկտեմբերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







