Իրանում իշխանությունները հաստատել են, որ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության հետ կապված ութ մարդու: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ISNA գործակալությանը:
Համաձայն աղբյուրի` ձերբակալվածները ցույցերի ընթացքում տեղեկատվություն էին հավաքում` այն երկրի սահմաններից դուրս ուղարկելու նպատակով: Սակայն վերջիններս ձերբակալվել են` չհասցնելով ավարտին հասցնել գործընթացը:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկիզբ են առել նոյեմբերի 16-ին` այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է կայացրել բենզինի գնի եռակի թանկացման վերաբերյալ: Բողոքի ցույցերի հետևանքով արգելափակվել էր նաև հասանելիությունը համացանցին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







