Ընթացիկ պայմաններում եվրոպական երկրները հիմքեր չունեն միջուկային գործարքի վերաբերյալ վեճերի կարգավորման մեխանիզմների գործարկման համար, որը կարող է վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
Ըստ Արտգործնախարարության ներկայացուցչի` եվրոպական երկրները չեն կարող կիրառել այդ մեխանիզմները ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին Իրանի` արձագանքելու լեգիտիմ իրավունքին ի պատասխան:
Արտգործնախարարության նման հայտարարությունը Ֆրանսիայի Արտգործնախարարության այն հայտարարության պատասխանն էր, թե Փարիզը պատրաստ է կիրառել Իրանի միջուկային ծրագրի հարցով համատեղ համապարփակ պլանով նախատեսված մեխանիզմները:
Մուսավին Ֆրանսիայի Արտգործնախարարության հայտարարությունը բնորոշել է որպես անպատասխանատու և ոչ կառուցողական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







