Բաղդադից 350 կմ հարավ տեղակայված Էն-Նասիրիա քաղաքում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով France Press գործակալությանը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, ևս 180 մարդ ստացել է վնասվածքներ: Ավելի վաղ փոխանցում էին 16 զոհի և 152 վիրավորի մասին:
Ցուցարարներին հաջողվել է գրավել քաղաքի երկու կամուրջ: Տեղական իշանությունները մտցրել են պարեկային ժամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







